«Անչափահասն ապտակել է ինձ». Լիանա Զուրաբյան - Yereone

Լրահոս

yereone.info

Translate

3/04/2026

«Անչափահասն ապտակել է ինձ». Լիանա Զուրաբյան



Ասմունքող Լիանա Զուրաբյանը տեսանյութ է հրապարակել՝ գրելով․ «Այսօր մայր և որդի դարձանք անչափահասների ցինիզմի զոհը, գլխավոր հանցանք կատարող անչափահասը պետք է իր պատիժը ստանա, այս ամենը հրապարակում եմ, որ մյուս մայր և որդիները չդառնան ցինիզմի զոհ»։ Տեսանյությում Զուրաբյանը մասնավորապես ասում է․ «Որդուս, ով խնդիրներ ունի, դպրոց տանելիս անչափահաս տղաները ռեպլիկ են արել, որից հետո զգուշացրել եմ, որ նման բան չանեն, կնկարեմ և կհրապարակեմ։ Դրանից հետո նրանք ցրվեցին, բացի մեկից, ով հրեց Լևոնին և իմ նկատողությունից հետո երկու անգամ ապտակեց ինձ։ Բացի այդ, նա հաթաթա էր տալիս, որ եթե այս տեսանյութը հրապարակեմ՝ կգա և ինձ ու տղայիս կսպանի։ Հուսամ՝ պատկան մարմիններն իրենց աշխատանքը ճիշտ կանեն»։ Նշենք, որ Զուրաբյանը դիմել է ոստիկանություն։

No comments: