Իրանը այս պատերազմին պատրաստ է այնքանով, որքանով այլեւս ոնչինչ չունի կորցնելու - Yereone

Լրահոս

yereone.info

Translate

3/03/2026

Իրանը այս պատերազմին պատրաստ է այնքանով, որքանով այլեւս ոնչինչ չունի կորցնելու

 


Իրանն այսօր հարվածել է Սաուդյան Արաբիային, Քաթարին, Արաբական Միացյալ Էմիրություններին, Հորդանանին, Կիպրոսին (բրիտանական բազային), Քուվեյթին։ Միաժամանակ փակել է Հորմուզի նեղուցը, որով արաբական ծոցից նավթը եւ բնական սեղմված գազը հասնում է աշխարհի տարբեր երկներ, այդ թվում՝ Ամերիկա եւ Եվրոպա։
Այսինքն՝ Իրանը ոչ միայն պատերազմում է Ամերիկայի եւ Իսրայելի դեմ, այլ նաեւ ամբողջ արաբական աշխարհի դեմ։

Իրանը այս պատերազմին պատրաստ է այնքանով, որքանով այլեւս ոնչինչ չունի կորցնելու։ Իսկ այդ երկրներն ունեն կորցնելու ամեն ինչ. Ներդրումներից մինչեւ հեղինակություն։ Սա այն է, որին պետք է պատրաստ լինեին բոլորը. Եթե դու ցանկանում ես հողին հավասարեցնել Թեհրանը, այն սարքել Գազա, ապա Իրանն էլ պատրաստ է ինչ ձեռքի տակ ունի՝ լինեն դա դրոններ, թե հրթիռներ հարվածել քեզ. Իրանը ունի հազարամյակների քաղաքակրթություն, որին հաղթելը հեշտ չէ։ «Պաշարված ամրոցը» դարձած Իրանը դեռ դիմադրում է ցույց տալով, որ դիմադրելը ոչ թե զենքի, այլ բացառապես կամքի հարց է։


No comments: