Ասա, թե ինչ ես խմում, և ես կասեմ, թե ով ես դու: Մեր ամենօրյա փոքրիկ սովորությունները կարող են շատ ավելին պատմել մեր ներաշխարհի մասին, քան մենք պատկերացնում ենք: Ընտրեք այն սուրճը, որն ամենաշատն եք սիրում և կարդացեք պատասխանը:
1. Սև սուրճ (Էսպրեսո կամ Ամերիկանո)
Դուք ուղղամիտ և պարզ մարդ եք: Սիրում եք ամեն ինչ պահել հսկողության տակ և չեք սիրում ավելորդ բարդություններ: Դուք համբերատար եք, բայց միևնույն ժամանակ կարող եք լինել բավականին պահպանողական:
2. Կապուչինո կամ Լատտե
Դուք սիրում եք հարմարավետություն և հաճույքներ: Դուք բարի եք, հոգատար և միշտ պատրաստ եք օգնել մտերիմներին: Ձեր շրջապատում ձեզ համարում են «ընկերության հոգին»: Դուք սիրում եք գեղեցիկ իրեր և ջերմ մթնոլորտ:
3. Լուծվող սուրճ
Դուք շատ գործնական եք և չեք սիրում ժամանակ վատնել մանրուքների վրա: Դուք հեշտությամբ եք հարմարվում փոփոխություններին և կարողանում եք արագ որոշումներ կայացնել: Ձեր կյանքում ամեն ինչ պլանավորված է:
4. Սուրճ՝ շաքարավազով և սերուցքով (առատ)
Դուք կենսախինդ եք և մի փոքր երեխայական՝ լավ իմաստով: Դուք սիրում եք արկածներ և նոր ծանոթություններ: Ձեզ համար կյանքը տոն է, և դուք փորձում եք ամեն օրվանից վերցնել առավելագույնը:
Իսկ ո՞ր տարբերակն է համապատասխանում ձեզ: Գրեք մեկնաբանություններում և կիսվեք ընկերների հետ, թող նրանք էլ պարզեն իրենց տեսակը:

No comments:
Post a Comment