Ինչու՞ է պետք սովորական աղ դնել մահճակալի տակ կամ տան անկյուններում. Գաղտնիք, որը փոխում է տան մթնոլորտը - Yereone

Լրահոս

Translate

2/27/2026

Ինչու՞ է պետք սովորական աղ դնել մահճակալի տակ կամ տան անկյուններում. Գաղտնիք, որը փոխում է տան մթնոլորտը

 Շատերը չգիտեն, որ սովորական կերակրի աղը ոչ միայն խոհանոցային անհրաժեշտություն է, այլև հզոր միջոց՝ տան էներգետիկան մաքրելու համար։ Եթե զգում եք հոգնածություն, լարվածություն կամ ընտանիքում հաճախակի են դարձել վեճերը, հնարավոր է՝ ժամանակն է «էներգետիկ մաքրման»։



1. Աղը մահճակալի տակ

Եթե ունեք անքնություն կամ առավոտյան արթնանում եք հոգնած, փորձեք փոքրիկ բաժակով աղ դնել մահճակալի տակ։ Աղը հայտնի է որպես բացասական էմոցիաների և «ծանր» էներգիայի կլանիչ։ Մեկ շաբաթ անց փոխեք աղը և կզգաք տարբերությունը։


2. Անկյունների մաքրումը

Տան անկյուններում սովորաբար կուտակվում է «կանգնած» էներգիա։ Ամիսը մեկ անգամ տան անկյուններում մի փոքր աղ լցրեք, թողեք մնա 24 ժամ, ապա ավլեք ու թափեք տանից դուրս։ Սա օգնում է թարմացնել օդը և մթնոլորտը։


3. Աղաջրով լվանալը

Փորձառու տնտեսուհիները գիտեն՝ եթե հատակը լվանալիս ջրի մեջ մի քիչ աղ ավելացնեք, տունը ոչ միայն կփայլի մաքրությունից, այլև կազատվի այն բոլոր բացասական հայացքներից, որոնք «մտել են» ձեր տուն հյուրերի հետ։

No comments:

READ MORE