Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է երկրի զինված ուժերի պատմության մեջ «ամենակատաղի հարձակողական գործողության» մեկնարկի մասին։
Հայտարարությանը նախորդել է երկրի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեի մահվան մասին տեղեկությունը։
«Շուտով կսկսվի Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի պատմության մեջ ամենակատաղի հարձակողական գործողությունն Իսրայելի և ամերիկյան ահաբեկչական բազաների դեմ»,- հաղորդագրությունից մեջբերել է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը։
ԻՀՊԿ-ն խոստացել է, որ «իրանական ժողովրդի վրեժի ձեռքը» անպատիժ չի թողնի Ալի Խամենեիին սպանողներին:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անդրադառնալով այս հայտարարությանը սոցցանցի իր էջում գրել է, որ «ավելի լավ է դա չանեն»։
«Իրանը հայտարարեց, որ այսօր շատ ուժեղ է հարվածելու, ավելի ուժեղ, քան երբևէ։ Սակայն ավելի լավ է դա չանեն, եթե դա անեն, մենք նրանց կհարվածենք այնպիսի ուժով, որը երբեք չի տեսնվել»,- գրել է Թրամփը։

No comments:
Post a Comment